ՀՀ նախագահ. Փոխայցելությունները կարևոր են Հայաստանի ու Լեհաստանի համագործակցության համար![]() 9 հունիսի 2012 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լեհաստանի ազգային բանկի նախագահ Մարեկ Բելկային: Ընդգծելով հայ-լեհական կանոնավոր զարգացող հարաբերությունների բարձր մակարդակը՝ Հանրապետության ղեկավարն այդ գործում կարևորել է երկկողմ բարձաստիճան փոխայցելությունները և հույս հայտնել, որ Լեհաստանի ազգային բանկի նախագահի այցը կնպաստի առևտրատնտեսական և ֆինանսական ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանը, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Լեհաստանի ազգային բանկի նախագահ Մարեկ Բելկայի խոսքով, Հայաստանի կենտրոնական և Լեհաստանի ազգային բանկերի միջև փորձի և տեղեկատվության փոխանակումը լավ հիմքերի վրա է դրված, ինչը, հանդիպման մասնակիցների հավաստմամբ, շատ կարևոր է եվրոպական ինտեգրման ուղին որդեգրած Հայաստանի ֆինանսական համակարգի առավել կատարելագործման համար: Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են նաև տարբեր բնագավառներում երկու երկրների երկկողմ և բազմակողմ փոխգործակցության խորացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |