Ջոն Հեֆֆերնը հուսով է, որ 2015թ. կդառնա Հայաստանի ու Թուրքիայի հաշտեցման տարի

Ջոն Հեֆֆերնը հուսով է, որ 2015թ. կդառնա Հայաստանի ու Թուրքիայի հաշտեցման տարի

PanARMENIAN.Net - 2015 թվականը չափազանց կարևոր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի համար, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը թուրքական Today’s Zaman պարբերականին տված հարցազրույցում: Ըստ դեսպանի, նա հուսով է, որ Թուրքիան ու Հայաստանը կկարողանան 2015թ. «վերածել ստեղծարար գործընթացի, որտեղ երկու ազգերը կկարողանան մերձենալ»:

«2015թ. պետք է լինի այն տարին, որտեղ չեն լինի պարտվածներ»,-հայտարարել է դիվանագետը: Ջոն Հեֆֆերնը հայտարարել է նաև, որ հարաբերությունները Թուրքիայի ու Հայաստանի միջև կարևոր են ԱՄՆ համար: Ըստ նրա, կարգավորման համար առաջին հերթին հարկավոր է վավերացնել Արձանագրությունները, ինչը առանցքային ու հիմնական քայլ է: ԱՄՆ-ն հուսով է, որ դա կարվի, ասել է դեսպանը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ի համար կարևոր է Թուրքիայի ու Հայաստանի հաշտեցումը:

Ջոն Հեֆֆերնը նաև անդրադարձել է իրավիճակի սրմանը Ադրբեջանի ու Արցախի ԶՈւ շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին: Ըստ նրա, Լեռնային Ղարաբաղը «լուրջ խնդիր է Հայաստանի ու Ադրբեջանի համար»: «Կատարված բախումներն ապացուցում են, որ ղարաբաղյան հակամարտությունը չափազանց լուրջ խնդիր է և որ ստատուս քվոն անընդունելի է երկու կողմերի համար էլ»,-ասել է Հեֆֆերնը: Ըստ նրա, ԱՄՆ-ն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ փորձում է գտնել խնդրի լուծումը, հասկանալով, որ խաղաղ, դիվանագիտական լուծումից զատ, կարգավորման այլ ուղի չկա:

Հայստանում ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ պետք է տնտեսական բնույթի մի շարք միջոցներ ձեռնարկել Հայաստանի ու Թուրքիայի միջև: Մասնավորապես, բացել Կարս-Գյումրի երկաթուղին: «Եթե երկաթուղին գործի, դա հսկայական խթան կհանդիսանա առևտրի ու զբոսաշրջության համար»,-ասել Հեֆֆերնը: Հեֆֆերնը նաև հայտարարել է, որ ճանապարհը կարելի է բացել առանց բացելու ողջ սահմանը:

Եվս մեկ կարևոր պահ՝ խաղաղության մթնոլորտի ստեղծումը, շփումները մարդկանց միջև, անդրսահմանային փոխանակումները, որոնց ԱՄՆ-ն հատուկ ուշադրություն է դարձնում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---