Չինարիում, Բերդավանում եւ Ներքին Կարմիրաղբյուրում իրավիճակը հանգիստ է

Չինարիում, Բերդավանում եւ Ներքին Կարմիրաղբյուրում իրավիճակը հանգիստ է

PanARMENIAN.Net - Տավուշի մարզի սահմանային Չինարի գյուղի ուղղությամբ վերջի երկու օրվա ընթացքում կրակոցներ չեն եղել։ Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը։

«Մեկ-մեկ կրակում են անասնապահների վրա, որպեսզի շատ մոտ չգնան սահմամանային կետերին, գիշերները գյուղում սահմանից լսվում են փոխհրաձգության ձայները, իսկ առհասաարակ, գյուղում շարունակվում է բնականոն կյանքը»,–ասաց նա` նշելով, որ դպրոցներում երեխաները շարունակում են քննություններ հանձնել։

Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանի խոսքով, իրենց գյուղում եւս հանգիստ իրավիճակ է, կրակոցներ չկան։

Սահմանային Բերդավան գյուղի գյուղապետ Արարատ Գաբրիելյանն էլ նշեց, որ գյուղում միշտ էլ հանգիստ իրավիճակ է. « Ճիշտ է երբեմն սահմանում վերջին դեպքերի հետ կապված խուճապ առաջանում էր, բայց հիմա ամեն ինչ հանգիստ է»:

Հունիսի 4-ին սահմանամերձ Չինարի գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմը դիվերսիա էր իրականացրել, որի արդյունքում զոհվել էր 3 հայ զինծառայող և 6 զինվոր վիրավորվել ։

Հաջորդ օրը` հունիսի 5-ին Ադրբեջանը կրկին խախտել էր հրադադարի ռեժիմը `կրակ բացելով Տավուշի մարզի միանգամից մի քանի`Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր եւ Այգեպար գյուղերի ուղղությամբ:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---