ԴԱՀԿ-ն մարզերում տեղադրում է հանրային տեղեկատվական կրպակներ

ԴԱՀԿ-ն  մարզերում տեղադրում է  հանրային տեղեկատվական կրպակներ

PanARMENIAN.Net - Հայաստանի արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը սկսել է հանրային տեղեկատվական կրպակների՝ «Դատալեքսի» տեղադրման գործընթացը նաև ԴԱՀԿ մարզային բաժիններում և բաժանմունքներում: «Դատալեքսի» ներդրումը նպատակ ունի ապահովել ընթացակարգային և բովանդակային թափանցիկություն ԴԱՀԿ համակարգում ընթացող ցանկացած կատարողական վարույթի վերաբերյալ:

ԴԱՀԿ–ի մամուլի ծառայության հաղորդմամբ, համակարգի ներդրման արդյունքում կատարողական վարույթի կողմերը հնարավորություն կունենան առցանց համակարգով հետևել վարույթի ընթացքին, ինչպես նաև պարտապան հանդիսացող կողմը կկարողանա մուծումներ կատարել հանրային տեղեկատվական կրպակների միջոցով` տեղում ստանալով անդորրագիրն ու որոշումը:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---