«168 Ժամ». Վարչապետը ՀԱԿ–ին կառավարության ծրագիրը քննարկելու հրավեր չի ուղարկել, քանի որ վերջինս հայտարարել է, թե դեմ է քվեարկելու դրան![]() 12 հունիսի 2012 - 10:44 AMT PanARMENIAN.Net - «168 Ժամ» թերթը գրում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրավեր չի ուղարկել Հայ ազգային կոնգրեսի ԱԺ խմբակցությանը` Կառավարության ծրագիրը քննարկելու համար, քանի որ ՀԱԿ–ը հայտարարել է, թե դեմ է քվեարկելու դրան։ «Հայ ազգային կոնգրեսի» ԱԺ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հայտարարությունը, որ երբ կառավարությունն իր ծրագիրը ներկայացնի, ՀԱԿ–ը դեմ է քվեարկելու, ի սկզբանե փակուղի է տանում ծրագրի հնարավոր քննարկումը Հայ ազգային կոնգրեսի և Հայաստանի կառավարության միջև»,–հայտնել են կառավարությունից։ Այս պատճառաբանությունը հետաքրքիր է նրանով, որ ստացվում է` ԱԺ մյուս խմբակցություններին, այդ թվում` ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի ու «Ժառանգության» ներկայացուցիչներին հրավեր ուղարկելուց առաջ կառավարությունից ճշտել են, որ նրանք «կողմ» են քվեարկելու կառավարության ծրագրին»,–գրում է պարբերականը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |