Արմեն Պողոսյան. Տրանսպորտի անմխիթար վիճակը պայմանավորված է հասարակական տրանսպորտի մասին օրենքի բացակայությամբ

Արմեն Պողոսյան. Տրանսպորտի անմխիթար վիճակը պայմանավորված է հասարակական տրանսպորտի մասին օրենքի բացակայությամբ

PanARMENIAN.Net - Հասարակական տրանսպորտի մասին հաստատված հայեցակարգով միկրոավտոբուսնների քանակը մայրաքաղաքում պետք է լինի 19, 2 տոկոս, սակայն այդ ցուցանիշին հասնելու համար Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի համոզմամբ, տևական ժամանակ է անհարժեշտ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Պողոսյանն ասաց, որ վերջին տարիներին մայրաքաղաքում միկրոավտոբուսների քանակը 90 տոկոսից նվազել և հասել է միայն 70 տոկոսի։

Սպառողների միության նախագահի խոսքով, հասարակական տրանսպորտի անմխիթար վիճակը պայմանավորված է հասարակական տրանսպորտի մասին օրենքի բացակայությամբ։

Կառավարության որոշմամբ հասարակական կազմակերպությունները նունյպես կարող են մասնակցել երթուղիների մրցույթներին։ Պողոսյանի հավաստմամբ, այդ հայտարարություններն այնպես են արվում, որ ոչ մեկ չիմանա դրանց մասին.

«Տվյալ դեպքում պետք է հասարակական կառույցները ակտիվ լինեն, որպեսզի կարողանան վերահսկել այդ գործը»,–հավելեց Պողոսյանը։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---