Իտալական Պեզարոյում բացվել է «Որոնելով դրախտը» հայ ժամանակակից արվեստի ցուցահանդես

Իտալական Պեզարոյում բացվել է «Որոնելով դրախտը» հայ ժամանակակից արվեստի ցուցահանդես

PanARMENIAN.Net - Հունիսի 9-ին Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը մասնակցել է Պեզարո քաղաքում «Որոնելով դրախտը» (In Search for Paradise) հայ ժամանակակից նկարիչների և քանդակագործների աշխատանքների ցուցահանդեսի բացմանը, որը նվիրված էր Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, ցուցահանդեսը կազմակերպվել է Պեզարոյի քաղաքապետարանի կողմից «Ռենկո» ընկերության հովանավորությամբ և Իտալիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո:

Բացման արարողությանը ողջույնի խոսքով ելույթ են ունեցել Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը և Պեզարոյի քաղաքապետ Լուկա Չերիշոլին: Դեսպան Կարապետյանն իր ելույթում կարևորել է հայկական արվեստը ներկայացնող միջոցառումների անցկացումը, մասնավորապես, Իտալիայի նման հարուստ մշակույթ ունեցող երկրում:

Պեզարոյի քաղաքապետն իր ելույթում նշել է, որ մեծ պատվով է հյուրընկալում հայկական արվեստի ցուցահանդեսը: Նա նաև համոզմունք է հայտնել, որ ցուցահանդեսը կունենա մեծ հաջողություն, քանի որ հնարավորություն է ընձեռում ծանոթանալու հայ ժողովրդի պատմությանը և նորովի վերաիմաստավորելու Հայաստանի ու Իտալիայի միջև հարաբերությունները, որոնք ունեն հնագույն պատմություն: Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են Մարկե նահանգի և Պեզարո քաղաքի ղեկավար այրեր, մշակույթի և գործարար շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ:

Պեզարո կատարած այցի շրջանակներում Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը առանձին հանդիպում է ունեցել Պեզարոյի քաղաքապետի հետ: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Պեզարոյում Ռենկո ընկերության նախագահությամբ ստեղծել հայ-իտալական առևտրի պալատ: Նախատեսվում է, որ հայ-իտալական պալատի գործունեությունը ծավալվելու է ամբողջ Մարկե նահանգում, որը հանդիսանում է Իտալիայի կենցաղային սարքավորումների և տեխնիկայի արտադրության ամենազարգացած նահանգը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև, որ Հայաստանը կմասնակցի 2013 թվականին Պեզարոյում կազմակերպվող Ռոսինիի անվան օպերային փառատոնին:

Հանդիպման ավարտին Պեզարոյի քաղաքապետը ընդունել է ՀՀ դեսպանի` Հայաստան այցելելու հրավերը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---