Է.Բալայան. Շահումյանի անկումը պայմանավորված էր ՀՀ այն ժամանակվա իշխանությունների հակառուսական քաղաքականությամբ![]() 13 հունիսի 2012 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանին չէր հաջողվի գրավել Շահումյանն ու Գետաշենը 1992թ. առանց խորհրդային բանակի աջակցության, հայտարարել է «Շահումյան-Գետաշեն» հայրենակցական միության ղեկավար Էդիկ Բալայանը հունիսի 13-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում, որը նվիրված էր Շահումյանի անկման 20-ամյակին: Նա նշել է, որ խորհրդային, իսկ հետո ռուսական ղեկավարության աջակցությունն Ադրբեջանին պայմանավորված էր ՀՀ այն ժամանակվա իշխանությունների հակառուսական քաղաքականությամբ: Բալայանը նաև նշել է, որ փախստականները Շահումյանից ու Գետաշենից հեռացան «հետները տանելով այն հույսը, որ մի օր կտեսնեն Շուհումյանի ու Գետաշենի ազատագրումը»: Նա ասել է, որ հարկավոր է անընդհատ բարձրացնել Ադրբեջանի զավթած Հյուսիսային Արցախի տարածքների հարցը՝ նշելով, որ «բոլոր փախստականներն ասում են, որ եթե անվտանգ լինի, եթե վստահ լինեն, որ նոր բռնագաղթ չի լինի, պատրաստ են վերադառնալ»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |