«Ժողովուրդ». Հայաստանի սահմանները կրճատվում են հօգուտ Թուրքիայի

«Ժողովուրդ». Հայաստանի սահմանները կրճատվում են հօգուտ Թուրքիայի

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» թերթը գրում է, որ ազգային անվտանգության նախկին փոխնախարար, ՍԴՀԿ անդամ ԳուրգենԵղիազարյանն իրենց թերթի հետ զրույցում ուշագրավ ահազանգ է հնչեցրել հայ–թուրքական սահմանի ավազի հանքերի անխնա շահագործման հետ կապված, որի հետևանքով Արաքս գետը փոխում է հունը` ետ մղելով սահմանային գիծը։

«Մեր սահմանն այսպես, թե այնպես փոքրանում է։ Այդ ավազահանքերը լրջագույն վտանգ են դարձել երկրի տարածքային ամբողջականության, ազգային անվտանգության համար։ Երբ ավազը քանդում են, Արաքսը փոխում է իր հունը, առաջ գալիս դեպի մեր երկիր»,–ասել է Եղիազարյանը թերթին` հավելելով, որ «եթե լիներ նորմալ պետություն, ապա իշխանությունները կպայքարեին այս ամենի դեմ»։

Թերթը նաև հիշեցնում է, որ իրենց հետ զրույցում Արմավիրի մարզի Երվանդաշատի գյուղապետ Հովնան Ավետիսյանն ասել է, որ 70–ականներից սկած` ՀՀ սահմանները կրճատվում են հոգուտ Թուրքիայի։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---