Մեկնարկել է «Ամառը ՎՏԲ-ի հետ» նոր ակցիան

Մեկնարկել է «Ամառը ՎՏԲ-ի հետ» նոր ակցիան

PanARMENIAN.Net - Հունիսի 15-ին Visa քարտապանների համար մեկնարկել է ՎՏԲ-Հայաստան Բանկի և Visa-ի հետ համատեղ «Ամառը ՎՏԲ-ի հետ» ակցիան: Ակցիայի գլխավոր մրցանակն է ճամփորդություն երկուսի համար դեպի Հունաստան Ակցիան գործելու է ՎՏԲ –Հայաստան Բանկի Visa քարտապանների միջև հունիսի 15-ից մինչև2012թ. սեպտեմբերի 15-ը:

Արշավի նպատակն է Visa քարտերով անկանխիկ գործարքների առաջխաղացումը, ասվու է բանկի հաղորդագրության մեջ:

Ակցիային մասնակցել և Հունաստանում անցկացնելու հնարավորություն ստանալը շատ հեշտ է. ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visaքարտապանները, որոնք ս.թ. հունիսի 15-ից սեպտեմեբրի 15 ընկած ժամանակահատվածում ցանկացած գումարի գնումների կամծառայությունների համար կվճարեն քարտով Հայաստանի և նրա սահմաններից դուրս ցանկացած առևտրասպասարկման կետերում կստանանբոնուսային միավորներ և ավտոմատ կերպով կդառնան ակցիայի մասնակիցներ: Միավորները կուտակվում են քարտապանի հաշվին հետևյալհաշվարկով`

• Քարտով ծախսած յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամի դիմաց Visa քարտապանը ստանում է 1 բոնուսային միավոր; • Մեկ գործարքի համար հաճախորդը կարող է ստանալ ոչ ավել քան 50 բոնուսային միավոր; • Միավորները կուտակվում են Հայաստաանում և նրա սահմաններից դուրս ապրանքների և ծառայությունների համար քարտով կատարված բոլոր վճարումների դիմաց, բացառությամբկոմունալ ծառայությունների դիմաց կատարված վճարումները:

Արշավի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկի 100 հաճախորդներ, որոնք կհավաքեն առավել քանակությամբ միավորներ, ավտոմատ կերպով կդառնան ՎՏԲ-Հայաստան Բանկի և Visa-ի կողմիցխաղարկվող 100 արժեքավոր մրցանակների խաղարկության մասնակիցներ: Մրցանակների թվում են տեխնիկայի գնման 49 վկայագրեր և ՎՏԲ-Հայաստան Բանկում արտոնյալ պայմաններով բանկայինպրոդուկտների ձևակերպման 50 վկայագրեր` -1% վարկի և +1% ավանդի համար: Գլխավոր մրցանակն է ուղևորություն 2 անձի համար պատմական Հունաստան[1]:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի ժ/պ Յու. Գուսև,-«ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես մեծ ուշադրություն է դարձնում քարտային բիզնեսիզարգացմանը, քանի որ վճարային քարտերը սպառողների համար ամենահարմար և հուսալի բանկային պրոդուկտներից մեկն է: Բանկի նպատակն է որպես Հայաստանում առաջատար բանկերից մեկը,ոչ միայն առաջարկել ժամանակակից և հուսալի բանկային պրոդուկտներ և ծառայություններ, այլև սովորեցնել մեր հաճախորդներին ճիշտ օգտվել դրանցից: Մեզ հաճելի է նշել, որ մեր արշավները մեծճանաչում են վայելում Visa քարտապանների միջև: 2011 թվականի ձմռանը մենք իրականացրեցինք նմանատիպ ակցիա «Ձմեռը ՎՏԲ-ի հետ», որի մասնակիցները ստացան արժեքավոր մրցանակներ,իսկ հաղթողը շահեց ուղեգիր 2 անձի համար դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ: Արշավի արդյունքները ցույց տվեցին, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանները էլ ավելի հաճախ ենօգտագործում Visa քարտերը անկանխիկ վճարումների համար. «Ձմեռը ՎՏԲ-ի հետ» ակցիայի անցկացման շրջանում ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով գործարքների միջին թիվը կազմել է օրական 6 000[2]: Հունիսի 15-ից Visa ընկերության հետ համատեղ մենք մեկնարկում ենք նոր ակցիա «Ամառը ՎՏԲ-ի հետ»: Այս անգամ ակցիայի մասնակիցներին սպասվում են արժեքավոր նվերներ և գլխավոր մրցանակ` ուղևորություն Հունաստան 2 անձի համար: Մենք հույս ունենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ոչ պակաս եռանդով կմասնակցեն «Ամառը ՎՏԲ-ի հետ» ակցիային, իսկVisa քարտերը կօգնեն նրանց ինչպես ամենօրյա գնումներ իրականացնելիս, այնպես էլ հանգիստը կազմակերպելիս»:

ԱՊՀ երկրներում` Հայաստան, Վրաստան և Մոլդովա, Visa բիզնեսի զարգացման գծով մենեջեր Իրինա Կամխաձե,- «Մենք ուրախ ենք ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համատեղՀայաստանի սպառողներին առաջարկել ևս մեկ հետաքրքիր արշավ, որը կօգնի նրանց ոչ միայն գնահատել Visa քարտերով էլեկտրոնային վճարումների հարմարավետությունը, պարզությունը և արագությունը, այլև շահել գրավիչ մրցանակներ: Իրականացված մարքետինգային ծրագրերի վերլուծումը վկայում է նրա մասին, որ նման նախաձեռնությունները ոչ միայն օգնում են վճարային քարտերի առաջխաղացմանը որպես ամենօրյա վճարումների իրականացման գործիք, այլև տալիս են լրացուցիչ ազդակ քարտային բիզնեսի զարգացմանը և այդպիսով նպաստում են սպառողների ֆինանսական կուլտուրայի և Հայաստանում անկանխիկ վճարումների շուկայի զարգացմանը»:

Ակցիան գործում է ս.թ. հունիսի 15-ից մինչև 2012թ. սեպտեմբերի 15-ը: Հաղթողները կորոշվեն պատահական խաղարկությամբ 100 մասնակիցների միջև, որոնք հավաքել են միավորենրի առավելագույն քանակ: Ակցիայի մասին մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ www.vtb.am կայքից:--

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---