Քանի դեռ ԼՂՀ-ն չի մասնակցում բանակցություններին, կարգավորումը սառեցման կետում կմնա

Քանի դեռ ԼՂՀ-ն չի մասնակցում բանակցություններին, կարգավորումը սառեցման կետում կմնա

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների Լոս Կաբոսում արված հայտարարությունը ոչ մի նոր բան չի պարունակում, դե գուցե միայն ռազմատենչ հռետորաբանության անթույլատրելույթան մասին դրույթը: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել Թել Ավիվում գտնվող ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ցինկերը: Ըստ նրա, թեև հայտարարության մեջ չի ասվում, թե ով է չարաշահում ռազմատենչ հռետորաբանությունը, սակայն տողերի արանքում պարզ է, որ խոսքը գնում է Ադրբեջանի մասին: «Մյուս կողմից, շատ վատ է, որ համանախագահ երկրներն այդպես էլ չճանաչեցին ԼՂՀ-ն հակամարտող կողմ: Չի կարելի անտեսել չճանաչված, բայց իրականում արդեն 20 տարի գոյություն ունեցող հանրապետության ղեկավարությունը: Քանի դեռ ԼՂՀ-ն չի մասնակցում բանակցություններին, կարգավորումը սառեցման կետում կմնա: Ինչ վերաբերում է լայնամասշտաբ ռազմական գործողություններին, ես կարծում եմ, այդպիսիք չեն լինի: Ադրբեջանը կշարունակի դիվերսիաները, բայց պատերազմ չի լինի»,-ասել է Ցինկերը:

G-20-ի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Բարաք Օբաման ու Ֆրանսուա Օլանդը համատեղ հայտարարություն են ընդունել ղարաբաղյան կարգավորման մասին:

Նախագահների հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Մենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիրների նախագահները միասնական ենք ղարաբաղյան կարգավորման խաղաղ կարգավորմանը հավատարիկմ լինելու հարցում:

Հակամարտության կողմերը այլլևս չպետք է հետաձգեն կարևորե որոշումների կայացումը, որոնք անհրաժեշտ են տևական ու խաղաղ կարգավորման համար: Մենք ափսոսում ենք, որ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները վճռական քայլեր չեն ձեռնարկել, որոնց կոչ էին անում մեր երկրները2011թ. մայիսի 26-ին Դովիլում ընդսունած մեր համատեղ հայտարարության մեջ:

Այնուամենայնիվ, արդեն ձեռք բերված առաջընթացը պետք է խթան հանդիսանա աշխատանքը շրջանակային պայմանագրի վրա ավարտելու համար, որը կտանի դեպի համապարփակ խաղաղության ապահովում:

Մենք կոչ ենանում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կատարել համաձայնեցումն «արագացնելու» պարտավորությունը, հիմնված ղարաբաղյան կարգավորման հիմնական սկզբունքների վրա, որոնք առկա են 2012թ. հունվարի 23-ի Սոչիի հայտարարության մեջ: Հաստատելով իրենց քաղաքական կամքը՝ նրանք պետք է զերծ մնան մաքսիմալիստական դիրքորոշումներից բանակցություններում, պահպանել 1994թ. հրադադարի մասին համաձայնագիրը և խուսափել թշնամական հռետորության լարվածության աճից: մենք կոչ ենք անում նախագահների ղեկավարվել Հելսինկյան եզրափակիչ ակտի սզկբունքներով՝ մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականության, ժողովրդների հավասարության ու ինքնորոշման իրավունքի սպաբունքների, ինչպես նաև 2009թ. Աքվիլայում և 2010թ. Մուսկոկայում արված հայտարարություններում սահմանված կարգավորման որոշակի տարրերով:

Ռազմական ուժի կիրառումը չի հանգեցնի հակամարտության կարգավորման, այլ միայն կերկարացնի տառապանքներն ու արհավիրքները, որոնց տասնմայակներ շարունակ ենթարկվում են ժողովրդները, որ ապրում նեն այդ տարածաշրջանում: Միայն խաղաղ կարգավորումը բանակցությունների միջոցով թույլ կտա դուրս գալ ստեղծված վիճակից ու անվտանգ ապագա ու բարգավաճում ապահովել տարածաշրջանի համար:

Մեր երկրները կշարունակեն սերտորեն աշխատել կողմերի հետ: Մենք կոչ ենք ոնւմ նրանց լիովին օգտագործել միջնորդական աջակցությունը, որ առաջարկում են Մինսկի խմբի համանախագահները: Սակայն, վերջնական արդյունքում խաղաղության ճակատագիրը կախված կլինի փոխըմբռնման հիման վրա համաձայնության գալու կողմերի պատրաստակամությունից, ոչ թե միակողմանի առավելությունների ձեռք բերման ճանապարհով, և այն բարիքի ընդհանուր գիտակցումից, որը խաղաղությունը կբերի նրանց ժողովրդներին ու ապագա սերունդներին»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---