Քննարկվել է ԱՊՀ միասնական թոշակային տարածության ստեղծումը

Քննարկվել է ԱՊՀ միասնական թոշակային տարածության ստեղծումը

PanARMENIAN.Net - Երևան-Մոսկվա-Կիև-Քիշնև-Աստանա տեսակամուրջի ընթացքում այսօր քննարկվեց ԱՊՀ միասնական թոշակային տարածություն ստեղծելու առաջարկը:

Երևանից մասնակցում էր «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, ում կարծիքով ԱՊՀ երկրների համար դեռևս շատ վաղ է ընդհանուր թոշակային տարածքի ձևավորման մասին խոսելը. «Ընդհանուր թոշակային տարածք ունենալու համար ԱՊՀ երկրները նախ պետք է մի քանի էտապ անցնեն, օրինակ ազատ առևտրային գոտի ստեղծեն, ընդհանուր տնտեսական գոտի ունենան»:

Ըստ Մանասերյանի ` գաղափարը շատ լավն է, սակայն այն իրագործելու համար պետք է նախևաառաջ լուծվեն վերոնշյալ խնդիրները:

Կիևի բանախոս Բլեյզեր հիմնադրամի գործադիր տնօրեն Օլեգ Ուստենկոն նույնպես համաձայնեց Մանասերյանի հետ`նշելով, որ նախաձեռնությունը դրական է, քանի որ շատ մարդիկ, ովեքեր աշխատել են ԽՍՀՄ տարիներին երկրներից մեկում,, իսկ այսօր ապրում է այլ երկրում ի վերջո թոշակային փոխհատումցում կստանան, սակայն գաղափարը հիմա ակտուալ չէ:

Քիշնևի բանախոս տնտեսագետ Անատոլի Ռոժկոն նշեց, որ էմիգրանտների համար, ովքեր աշխատում են ԱՊՀ մի երկրում, ապա տեղափոխվում են մեկ այլ երկրիր, նախաձեռնությունը շատ դրական կլինի, սակայն նա ուշադրությունը հրավիրեց ֆինանսական խնդիրներին` նշելով, որ պետք է լուծել նաև այդ խնդիրները և առհասարակ գաղափարը պետք է համապարփակ դիտարկել ֆինանսական խնդիրների հետ, որոնք ունեն ԱՊՀ երկրները:

Այս տարվա հունիսի 11-ին Մոսկվայում հայտարարվեց, որ ստեղծվում է նահագահի վարչություն` ԱՊՀ երկրների, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ սոցիալ- տնտեսական համագործակցության գծով: Կառույի խնդիրներից մեկը միասնական թոշակային տարածքի ձևավորումն է, որը ենթադրում է աշխատավարձի և կենսաթոշակային իրավունքների համար հավասար իրավունքների ստեղծում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---