Վաչե Գաբրիելյան. Չի կարելի և' պարտքը պահել նախկին մակարդակում, և' խթանող քաղաքականություն իրականացնել![]() 20 հունիսի 2012 - 20:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը մեկնաբանել է «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի մեղադրանքները, թե կառավարությունն իր պարտավորությունները կատարել է երկրի պետպարտքի կտրուկ ավելացման հաշվին: Նրա խոսքով` դրանում կառավարությանը մեղադրելը սխալ է, և ինքը կոչ է արել ուշադրություն դարձնել Եվրասիական զարգացման բանկի զեկույցին, որում նշվում էր, որ 2011թ. ԱՊՀ-ում խթանող տնտեսական քաղաքականություն է վարել միայն Հայաստանը: «2009-2011թթ. մենք ակնհայտ խթանող քաղաքականություն ենք վարել, ուստի բյուջեի պակասուրդը մեծ էր: Եվ իրականացնում էինք այն պարտքի հաշվին, քանի որ խթանող քաղաքականությունն անհնար է իրականացնել այլ միջոցների օգնությամբ, եթե, իհարկե, դու նավթարդյունահանող երկիր չես և չունես խոշոր պահեստային ֆոնդեր նավթի կամ որևէ այլ բանի հաշվին: Ակնհայտ է, որ չի կարելի միաժամանակ պարտքը պահել նախկին մակարդակում և դրա հետ մեկտեղ խթանող հակացիկլիկ քաղաքականություն իրականացնել»,- հայտնել է նախարարը լրագրողներին: Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք կառավարության նոր ծրագիրը խթանող է կամ ոչ, ապա, ֆինանսների նախարարի խոսքով, դա հաշվարկների և թվերի հարց է, այլ ոչ թե մեկնաբանելու, իսկ Վարդան Օսկանյանի քննադատությունը թերություններ ունի: «Միշտ կարելի է ասել, որ կանխատեսումները սխալական էին, կառավարությունը լավը չէ: Դրանք բոլորը գնահատականներ են»,- նկատել է Գաբրիելյանը: Օսկանյանի կշտամբանքներին ծրագրում կոնկրետ թվերի և խոշոր ենթակառուցվածքային նախագծերի մեկնարկի ժամկետների բացակայության առնչությամբ Գաբրիելյանը հայտնել է, որ «եթե դրանք բոլորը ներկայացվեն, ապա դա կլինի բազմահատոր աշխատություն, ինչպիսին ԽՍՀՄ Պետծրագիրն էր»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |