«Հայկական ժամանակ». «Հարսնաքարում» ծեծի ենթարկված ՊՆ մայորի համար բժշկությունն այլևս անզոր է

«Հայկական ժամանակ». «Հարսնաքարում» ծեծի ենթարկված ՊՆ մայորի համար բժշկությունն այլևս անզոր է

PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ իրենց ունեցած տեղեկություններով, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում երեկ կոնսիլիում է հրավիրվել` քննարկելու համար «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված ռազմաբժիշկ Վահե Ավետյանի առողջական վիճակը:

Ցավոք, ոլորտի լավագույն մասնագետները ստիպված են եղել խոստովանել, որ բժշկությունն այլևս անզոր է և պետք է սպասել հրաշքի: Ինչպես հայտնի է, դաժան ծեծից հետո ռազմաբժիշկը, իր մեկ այլ գործընկերոջ հետ հոսպիտալ տեղափոխվելիս, արդեն եղել է ծայրահեղ ծանր վիճակում, և մինչ այժմ թեկուզ ծայրահեղ ծանր, բայց կայուն վիճակը հնարավոր է եղել ապահովել արհեստական կենսապահովման համակարգի շնորհիվ միայն: Ինչ վերաբերում է ծեծկռտուքի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած մյուս բժիշկներին, ապա նրանց վիճակն ավելի բարվոք է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: «Հարսնաքարում» տեղի ունեցածի կապակցությամբ երեկ վերջապես ձերբակալություններ են տեղի ունեցել, հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ի դեպ, այսօր բուժաշխատողի միջազգային օրն է:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---