Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հայկական կառույցների հետ քննարկել է Հայաստանի հետ իրականացվող ծրագրերը

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հայկական կառույցների հետ քննարկել է Հայաստանի հետ իրականացվող ծրագրերը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը հունիսի 15-16-ին այցելել է Ֆրանսիայի Ռոն-Ալպ շրջան, որը երկրի առաջնային կարևորության շրջաններից մեկն է` տնտեսական եւ քաղաքական ներուժի տեսանկյունից։

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել են ԱԳՆ լրատվական ծառայությունից` այցի ընթացքում դեսպանն առանձնազրույցներ է ունեցել շրջանային խորհրդի նախագահի, Լիոնի փոխքաղաքապետի, Վիլյորբանի եւ Դեսինի քաղաքապետերի, տեղի պատգամավորների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։

Ռոն Ալպի շրջանային խորհրդի նախագահ Ժան-Ժակ Քեյրանի հետ քննարկվել են Հայաստանի համայնքների ասոցիացիայի եւ Ռոն-Ալպ շրջանի միջև ստորագրված համագործակցության կոնվենցիայի շրջանակներում իրականացվող աշխատանքների արդյունքներն ու առաջիկա անելիքները:

Հայ համայնքային կառույցների ղեկավարների եւ Լիոնի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ Վիգեն Չիտեչյանն այցելել է նաև Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր` ծաղկեպսակ զետեղելու եւ հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի նահատակներին։

Նույն օրը դեսպանն առանձին հանդիպումներ է ունեցել տեղի հայկական կառույցների ղեկավարների հետ` քննարկելու վերջիններիս կողմից Հայաստանի հետ իրականացվող ծրագրերը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---