Լևոն Մելիք-Շահնազարյան. Ռուսաստանն ազգային փոքրամասնությունների միջոցով ճնշում է գործադրում Բաքվի վրա

Լևոն Մելիք-Շահնազարյան. Ռուսաստանն ազգային փոքրամասնությունների միջոցով ճնշում է գործադրում Բաքվի վրա

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ճնշում է գործադրում Ադրբեջանի հանդեպ այդ երկրի ազգային փոքրամասնություններին աջակցելով, մամլո ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը: Նրա կարծիքով, դրա ապացույցն այն է, որ հունիսի 18-ին Մոսկվայում, «Պրեզիդենտ-հոթելում» անցկացվել է իր չափերով աննախադեպ գիտաժողով, որը վերաբերում էր լեզգի և ավար ժողովրդների խնդիրներին, որոնք հայտնվել են Ադրբեջանի և Ռուսաստանի սահմանին:

Քաղաքագետի խոսքով, «Պրեզիդենտ-հոթել» հյուրանոցում ոչինչ պատահաբար չի կազմակերպվում: Նա նաև հատուկ նշեց, որ երեկ` հունիսի 21-ին առևանգվել է «Թալիշի ձայնը» թերթի գլխավոր խմբագիր Գիլալ Մամեդովը:

Նույն ճակատագրին էր արժանացել նաև նախկին խմբագիրը` Նովրուալի Մամեդովը, որին ձեռբակալել են և 2.5 տարի անց սպանել բանտում: Նույն ճակատագրին են արժանացել նաև նրա երկու որդիները, իսկ կնոջ ունեցվածքը բռնագրավվել է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---