Կառավարության նոր ծրագիրը պատրաստ է հնարավոր ճգնաժամերին, վստահ է Արտակ Զաքարյանը![]() 25 հունիսի 2012 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Կառավարության նոր ծրագիրը հաշվի է առնում բոլոր ռիսկերը ու ավելի նախապատրաստված է հակազդեցությանը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամերին, քան նախորդը: Այդ մասին այսօրվա մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը: «Եվ Աստված մի արսացե, եթե նման ճգնաժամ տեղի ունենա, մեր տնտեսությունն առավել կայուն կլինի»,-ասել է նա: Ըստ նրա, նոր ծրագրում հատուկ մաս կա նվիրված տնտեսական ճգնաժամերի ռիսկերին, դրանց ազդեցությանը Հայաստանի վրա և անհրաժեշտության դեպքում գործի կդրվեն հակաճգնաժամային պլանի մեխանիզմները: Զաքարյանը վստահություն է հայտնել, որ կառավարությունն ի վիճակի է իրականացնել ծրագիրն ու ապահովել 7-տոկոսանոց տնտեսական աճ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |