Նավթն էժանանում է պահանջարկի նվազման պատճառով, գտնում են փորձագետները

Նավթն էժանանում է պահանջարկի նվազման պատճառով, գտնում են փորձագետները

PanARMENIAN.Net - Երկուշաբթի նավթի համաշխարհային գները նվազում են այն մտահոգությունների ֆոնի վրա, որ եվրոպական պարտքային ճգնաժամը կկրճատի «սև ոսկու» պահանջարկը: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին են վկայում բորսային սակարկությունները:

Օգոստոսյան ֆյուչերսների գինը Brent տեսակի հյուսիսծովյան նավթի խառնուրդի համար նվազել է 0,96 դոլարով՝ կազմելով 90,02 դոլար մեկ բարելի համար:

WTI (Light Sweet Crude Oil) տեսակի թեթև ամերիկյան նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքում նվազել է 0,75 դոլարով, կամ 0,94 տոկոսով՝ հասնելով 79,01 դոլարի մեկ բարելի դիմաց:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---