Ռասել Տրուդ. Իմ այցելությունը Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու Ավստրալիայի հետաքրքրության դրսևորումն է![]() 25 հունիսի 2012 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 25-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ավստրալիայի վարչապետի Արևելյան Եվրոպայի, Բալկանների և Կովկասի գծով հատուկ բանագնաց Ռասել Տրուդին: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Ավստրալիայի հետ համագործակցության զարգացումը և այդ նպատակով պատրաստ է գործուն քայլեր ձեռնարկել: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն կարևորեց, որ վերջին շրջանում արտգործնախարարների մակարդակով հանդիպումները պարբերական բնույթ են կրում, իսկ վարչապետի հատուկ բանագնացի այցը ևս մեկ հնարավորություն է քննարկելու փոխգործակցության ընդլայնման ուղիները և մտքեր փոխանակելու միջազգային օրակարգի տարբեր հարցերի շուրջ: Ռասել Տրուդը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ասաց, որ իր այցելությունը Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու Ավստրալիայի իշխանությունների հետաքրքրության դրսևորումն է և կարևորեց բարձր մակարդակի քաղաքական երկխոսության պարբերական բնույթը: Զրուցակիցները քննարկեցին միջազգային կազմակերպություններում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, անդրադարձան միջազգային օրակարգի խնդիրներին: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին նաև Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերի վերաբերյալ: Ռասել Տրուդը Հայաստանի արտգործնախարարին փոխանցեց Սիդնեյ այցելելու իր ավստրալացի գործընկերոջ հրավերը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |