Արտակ Դավթյանը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է հայ-բելառուսական համագործակցությանն առնչվող հարցեր![]() 27 հունիսի 2012 - 16:23 AMT PanARMENIAN.Net - ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը hունիսի 27-ին ընդունեց ՀայաստանիՀանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյին եւ նրա առաջին տեղակալ Վալերի Գորելկոյին, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը: Դեսպանը շնորհավորեց Արտակ Դավթյանին խորհրդարանական ընտրություններում արձանագրված հաջողությունների համար: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների` միջազգային կազմակերպություններում փոխշահավետ համագործակցության զարգացմանհեռանկարներին: Մասնավորապես քննարկվեցին ՀԱՊԿ-ի շրջանակներում երկու երկրների պատվիրակությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Հայաստան-Բելառուս միջխորհրդարանական հանձնաժողովի հետագա աշխատանքներին եւ խորհրդարանների միջեւ կապերիաշխուժացման հնարավորություններին: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը սեպտեմբերին կայանալիք խորհրդարանականընտրություններում հաջողություններ մաղթեց բելառուս ժողովրդին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |