Արտակ Դավթյանը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է հայ-բելառուսական համագործակցությանն առնչվող հարցեր

Արտակ Դավթյանը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է հայ-բելառուսական համագործակցությանն առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը hունիսի 27-ին ընդունեց ՀայաստանիՀանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյին եւ նրա առաջին տեղակալ Վալերի Գորելկոյին, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը:

Դեսպանը շնորհավորեց Արտակ Դավթյանին խորհրդարանական ընտրություններում արձանագրված հաջողությունների համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների` միջազգային կազմակերպություններում փոխշահավետ համագործակցության զարգացմանհեռանկարներին: Մասնավորապես քննարկվեցին ՀԱՊԿ-ի շրջանակներում երկու երկրների պատվիրակությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Հայաստան-Բելառուս միջխորհրդարանական հանձնաժողովի հետագա աշխատանքներին եւ խորհրդարանների միջեւ կապերիաշխուժացման հնարավորություններին:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը սեպտեմբերին կայանալիք խորհրդարանականընտրություններում հաջողություններ մաղթեց բելառուս ժողովրդին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---