Թիկնապահների ակադեմիայի տնօրեն. Թիկնապահն ուժ կիրառելու իրավունք չունի

Թիկնապահների ակադեմիայի տնօրեն. Թիկնապահն ուժ կիրառելու իրավունք չունի

PanARMENIAN.Net - Հայաստանի թիկնապահները ուժ կիրառելու կամ հրազեն օգտագործելու իրավունք չունեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պահապան արծիվ» թիկնապահների ակադեմիայի տնօրեն Արսեն Դավթյանը:

Ըստ նրա, թիկանապահի ֆունկցիան մարդուն պատժելը չէ, այլ պաշտպանելը. «Թիկնապահը իրավունք չունի ոչ մի դեպքում կրակելու, առավել ևս հասարակական վայրերում, նա իրավունք չունի նույնիսկ օդ կրակելու, թիկանապահը լիազորված չէ մարդկաց նկատմամաբ ուժ կիրառել, նա միայն իրավունք ունի համոզել մարդկանց»:

Ըստ Արսեն Դավթյանի` այսօր որոշ թիկնապահներ ինֆորմացված չեն իրենց աշխատանքի մասին, այդ պատճառով էլ ընկած է առհասարակ թիկանապահների վարկը. «Թիկնապահն առաջին հերթին պետք է ունենա թիկնապահի մտածելակերպ, իմանա իր գործողությունների թույլատրելի սահմանը, որտեղ է վերջանում պաշտպանությունը և սկսվում հանցագործությունը»:

Բանախոսը նշեց նաև, որ թիկնապահը թիկնապահ է միայն այն ժամանակ, երբ գտնվում է անմիջապես պաշտպանվող անձի կողքին, եթե նա հեռու է գտնվում անձից, նա այլևս նրա թիկնապահը չէ և համապատասխանաբար իրավունք չունի թիկանապահական գործողություններ իրականացնելու:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---