Արմեն Եգանյան. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը համամարդկային խնդիր է

Արմեն Եգանյան. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը համամարդկային խնդիր է

PanARMENIAN.Net - Հունիսի 27-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպեց Կանադայի Սենատի նախագահ Նոել Կինսելլային: Քննարկման հիմնական թեման հայ-կանադական միջխորհրդարանական հարաբերություններն էին, և երկու կողմերը գոհունակությամբ շեշտեցին դրանց բավարար մակարդակը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Դեսպան Եգանյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը՝ շնորհակալություն հայտնելով կանադական կողմին հավասարակշիռ դիրքորոշման համար։

ՀՀ դեսպանը երախտագիտություն հայտնեց Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման որոշման համար՝ նշելով, որ ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը համամարդկային խնդիր է։

Սենատի նախագահի խնդրանքով ՀՀ դեսպանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձը, որի արդյունքն էին Ցյուրիխի արձանագրությունները, որոնք, ցավոք, չեն հարգվում թուրքական կառավարության կողմից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---