«ԱրմենՏել»-ում վստահեցնում են, որ բաժանորդների մի մասի կապը վերականգնված է

«ԱրմենՏել»-ում վստահեցնում են, որ բաժանորդների մի մասի կապը  վերականգնված է

PanARMENIAN.Net - Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց «ԱրմենՏել»–ի լրատվական ծառայության պատասխանատու Անուշ Բեղլոյանը`հավելելով.

«Այժմ տեսնում ենք բազմաթիվ հեռախոսազանգեր ցանցի ներսում, ինչը նշանակում է, որ շատերի կապն արդեն իսկ վերականգնված է, սակայն մինչև վերջին բաժանորդի կապը վերականգնված չլինի, մենք կշարունակենք վերականգնողական աշխատանքները»:

«Արմենտել» ընկերության բջջային կապի ծառայությունում այսօր` ավելի վաղ խնդիրներ էին առաջացել։ «ԱրմենՏել»-ի բջջային ցանցում տեղի էր ունեցել ընկերության կապալառուներից մեկի կողմից տեղադրված սարքավորման խափանում, որի հետևանքով հնարավոր չէր զանգեր իրականացնել:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---