«Ժողովուրդ». ԱԺ պատգամավորները չեն շտապում օրենսդրական նախաձեռնություններ անել

«Ժողովուրդ». ԱԺ պատգամավորները չեն շտապում օրենսդրական նախաձեռնություններ անել

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» թերթը գրում է, որ ԱԺ նորընտիր պատգամավորները կարծես թե չեն շտապում հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով: Թերթը տեղեկացավ, որ որ առայժմ միայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է նոր նախագիծ ներկայացրել, որը, սակայն, դեռ չի ընդգրկվել ԱԺ օրակարգ: Աբրահամյանն առաջարկել է փոփոխություններ կատարել ԱԺ կանոնակարգ-օրենքում և փոքրաքանակ խմբակցություններին հնարավորություն ընձեռել, որ մեկ պատգամավորն ընդգրկվի միաժամանակ 3 մշտական հանձնաժողովում:

Խորհրդարանում օրենսդրական նախագծեր են ներկայացրել նաև հնաբնակներ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, Վահագն Մախսուդյանն ու ՕԵԿ-ական Խաչիկ Հարությունյանը: Սակայն նրանց ներկայացրածները նախորդ ԱԺ-ից մնացած նախագծեր են, որոնք օրենսդիրները կրկին դրել են շրջանառության մեջ:

 Ուշագրավ
---