Դերենիկ Դումանյանի ավագանու մանդատը տրվել է հանրապետական Մանասե Թադևոսյանին![]() 29 հունիսի 2012 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա հերթական նիստում, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի` 2012թ. հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու անդամ Դերենիկ Հրանտի Դումանյանի ավագանու անդամի լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը, կազմել է արձանագրություն` ավագանու անդամի մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Մանասե Աշիկի Թադևոսյանին տալու վերաբերյալ: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ԿԸՀ լրատվական ծառայությունից` hերթական նիստում, հաշվի առնելով Շիրակի մարզի Գյումրի և Լուռու մարզի Վանաձոր համայնքները ընդգրկող ընտրատարածքներում տվյալ համայնքների ընտրողների թիվը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է Գյումրի քաղաքային համայքնում 2012թ. սեպտեմբերի 9-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություների կազմակերպման և անցկացման լիազորությունը վերապահել Գյումրի համայնքի առավել թվով ընտրողներ ունեցող թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, իսկ Լոռու մարզի Վանաձոր քաղաքային համայքնում ընտրություների կազմակերպման և անցկացման լիազորությունը` Վանաձոր համայնքի առավել թվով ընտրողներ ունեցող թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին: Նիստում «Ընտրություններ» ավտոմատացված էլեկտրոնային համակարգի միջոցով սահմանվել է 2012թ. օգոստոսի 5-ի Արագածոտնի մարզի Թալին համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների միջև: Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են 2012 թ. հուլիսի 16-ից 18-ը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |