ԱԳ փոխնախարարն անտրամաբանական է համարում կապը Հայաստանի դոնորների խորհրդաժողովի ու ընտրությունների միջև![]() 29 հունիսի 2012 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Հայաստանի համար դոնորների խորհրդաժողովի անցկացմանը հարցը: Ըստ նրա, հակառակ որոշ ԶԼՄ-ների հրապարակումների, խորհրդաժողովը չի հետաձգվել, քանի որ դեռ պայմանավորվածություն չկար անցկացման կոնկրետ օրվա մասին, բացի այդ, խորհրդաժողովը լուրջ նախապատրաստական աշխատանք է պահանջում, ինչն իր հերթին ժամանակ է պահանջում: ԱԳ փոխնախարարն անտրամաբանական է համարում կապը Հայաստանի դոնորների խորհրդաժողովի ու Հայաստանում նորմալ ընտրությունների անցկացման միջև, որի մասին հայտարարում են ընդդիմադիր գործիչները: Ըստ նրա, Հայաստանում իրականացվող բարեփոխումները չեն սահմանափակվում միայն ընտրություններով: Մնացականյանը նշել է, որ Հայաստանի ու ԵՄ հարաբերությունների բարձր դինամիկան պայմանավորված է Հայաստանում բարեփոխումների հաջող ընթացքով: «Մեր գործընկերութունը եղել և մնում է ընդհանուր արժեքների վրա»,-ասել է նա: PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե ի վիճակի է արդյոք ԵՄ-ն ֆինանսապես օգնել Հայաստանին, նա պատասխանել է. «Եթե նման հարց կա օրակարգում, նշանակում է ԵՄ-ն պատրաստ է աշխատել այդ ուղղությամբ»: Այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում ՀԱԿ համակարգող, Աժ պատգամավոր Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե «մայիսի 6-ի ընտրություններում իշխանությունների կողմից ընտրակեղծքիների պատճառով Եվրամիությունը չկազմակերպեց Հայաստանի համար դոնորների խոստացված խորհրդաժողովը, որի ժամանակ նախատեսվում էր մոտ 2 մլրդ դոլար հավաքել»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |