«Հրապարակ». Արծվիկ Մինասյանը բանակցում է ԲՀԿ-ի հետ, «բաջանաղին» Թալինի քաղաքապետ դարձնելու համար

«Հրապարակ». Արծվիկ Մինասյանը բանակցում է ԲՀԿ-ի հետ, «բաջանաղին» Թալինի քաղաքապետ դարձնելու համար

PanARMENIAN.Net - «Հրապարակ» թերթը գրում է, որ ՀՅԴ-ում նոր սկանդալ է հասունանում: ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն առանց ՀՅԴ-ին տեղեկացնելու բանակցություններ է սկսել ԲՀԿ-ի հետ` Թալինի քաղաքապետի ընտրություններում իր «բաջանաղին»` Տիգրան Հարությունյանին քաղաքապետ դարձնելու համար: Հարությունյանը Թալիննի Շղարշիկ գյուղից է, երկար ժամանակ Սամարայում բիզնեսով է զբաղվել, Հայաստան է վերադարձել 2006-ին և Թալինում հիմնել տեխսպասարկման պարկ: Արծվիկ Մինասյանն, ըստ թերթի աղբյուրների, փորձել է հանդիպել Գագիկ Ծառուկյանին` նրա «դաբրոն» ստանալու համար, ինչպես նաև «բանակցել» ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, որ նրան դարձնի կոնսենսուսային թեկնածու: Սակայն ՀՀԿ-ն մտադիր է քաղաքապետի թեկնածու առաջադրել ՀՀԿ տեղական կառույցի ղեկավար Ժորա Գրիգորյանին: Թալինի քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենալու օգոստոսի 5-ին:

 Ուշագրավ
---