Փոլ Մաքքարթնին կկատարի Hey Jude կոմպոզիցիան Օլիմպիադա-2012-ի բացման արարողությանը

Փոլ Մաքքարթնին կկատարի Hey Jude կոմպոզիցիան Օլիմպիադա-2012-ի բացման արարողությանը

PanARMENIAN.Net - Լեգենդար բրիտանացի երաժիշտ Փոլ Մաքքարթնին կկատարի The Beatles Hey Jude խմբի հիթը Լոնդոնում Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ:

Հունիսի սկզբին արդեն հայտնի դարձավ, որ Մաքքարթնին կմասնակցի բացման արարողությանը, սակայն երաժիշտը գաղտնի էր պահում իր ելույթի մանրամասները: Ըստ Sunday Times-ի, Hey Jude երգը կեզրափակի խաղերի բացման արարողությունը, որի հեղինակը Մաքքարթնին է, գրվել է 1968 թվականին և նվիրված է Ջոն Լեննոնի որդուն՝ Ջուլիանին:

Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացման արարողության բեմադրիչն է հայտնի կինոռեժիսոր Դեննի Բոյլը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---