ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ԱՆԿԱԽ Է ԵՎ ԵՐԲԵՎԷ ՉԻ ԼԻՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղն անկախ է եւ երբեւէ չի լինի Ադրբեջանի կազմում»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` ելույթ ունենալով երեկ երկրի Ազգային ժողովի նիստում: Նրա խոսքերով, այսօրվա դրությամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ոչ մի արտառոց կամ տագնապալի բան տեղի չի ունենում: Հայաստանի ԱԳՆ ղեկավարի կարծիքով, քաղաքական գործընթացներն այդ խնդրի շուրջ ընթանում են այն հունով, որը նախընտրելի է հայկական կողմի համար: Նա նաեւ նշել է, որ միջազգային հանրությունում առկա են հայկական կողմի համար դրական միտումներ: Այն, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում իրատեսորեն է գնահատվում միջազգային հանրության կողմից»,-ընդգծել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Պատասխանելով խորհրդարանականի այն հարցին, թե «ինչու՞ Հայաստանը չի ճանաչում ԼԵռնային Ղարաբաղի անկախությունը», Վարդան Օսկանյանը ասել է. «Եթե Հայաստանի Ազգային ժողովը ցանկանում է դա անել, ապա կարելի է քննարկումներ սկսել»:
 Ուշագրավ
---