ՀԱԿ. Վահե Ավետյանի սպանության մեղավորները պետք է խստորեն պատժվեն

ՀԱԿ. Վահե Ավետյանի սպանության մեղավորները պետք է խստորեն պատժվեն

PanARMENIAN.Net - Մայոր Վահե Ավետյանի սպանության համար մեղավորները պետք է խստորեն պատժվեն: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

«Այսօր մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեղավորները խիստ պատիժ կրեն»,-ասել է Մանուկյանը:

Նա դրական է գնահատել այն, որ կատարվածը մեծ արձագանք ունեցավ հանրության շրջանում: Մանուկյանը կոչ է արել լրագրողներին առավել ակտիվ լուսաբանել կատարվածը և անաչառ ներկայացնել հանրությանը իրական պատկերը:

2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր, իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի սեփականությունը հանդիսացող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան, Գարիկ Սողոմոնյան, տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան Վահե Ավետյանը մահացել է գիտակցության չգալով:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---