«168 Ժամ». Ինչու՞ են ԼՂՀ–ում առաջին անհրաժեշտության ապրանքներն ավելի թանկ, քան Հայաստանում

«168 Ժամ». Ինչու՞ են ԼՂՀ–ում  առաջին անհրաժեշտության ապրանքներն ավելի թանկ, քան Հայաստանում

PanARMENIAN.Net - «168 Ժամ» թերթը փորձել է պարզել, թե ինչու՞ են ԼՂՀ–ում մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքներ ավելի թանկ, քան Հայաստանում։

«Օրինակ` բենզինը։ Երեւանում այսօր 1 լիտրը վաճառվում է 480 դրամով, իսկ Ստեփանակերտում` 510 դրամով։ Գների այս տարբերության պատճառները մեր թղթակիցը փորձել է պարզել տեղական բենզին ներմուծող եւ վաճառող ընկերություններից։ «Ռան Օյլ» ՍՊԸ–ի ֆինանսական բաժնի աշխատակիցը նշել է, քանի որ Ստեփանակերտում կոնկրետ ներմուծող ընկերություններ չկան, իսկ բենզինի ներմուծումն իրականացվում է երեւանյան ընկերությունների շնորհիվ, որի մեջ մտնում են նաեւ բոլոր տրանսպորտային ծախսերը, արդյունքում գինը փոփոխման է ենթարկվում։

«Բացի դրանից, տարբեր են նաեւ ներմուծման հարկերը եւ տուրքերը, որոնց արդյունքում ձեւավորված գինը կազմում է վաճառքի գինը` տվյալ դեպքում 510 դրամ»,–ասել է ընկերության ներկայացուցիչը թղթակցին։

«168 Ժամ»–ին չի հաջողվել կապվել «Ֆլեշ» ընկերության տնօրինության հետ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---