ԵԽ նախագահ. Միայն խաղաղ ճանապարհով կարելի է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը 4 հուլիսի 2012 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շարունակում է առաջնային լինել ԵՄ համար, հուլիսի 4-ին հայտարարել է Երևանում Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը: «Այն կարգավորելու համար հարկավոր է փոխադարձ վստահության մթնոլորտ ձևավորել»,-ասել է նա: Հերման վան Ռոմպոյին մտահոգում են վերջին միջադեպերը շփման գծում: «Միայն խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով հնարավոր կլինի հասնել կարգավորման և միայն այդ դեպքում հնարավոր կլինի առաջ շարժվել ստատուս քվոյից և կայունություն ու խաղաղություն հաստատել տարածաշրջանում»,-ասել է նա: Իր հերթին Սերժ Սարգսյանը ասաց, որ ԵԽ նախագահի հետ քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները: «Եվս մեկ անգամ վերահաստատեցինք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա: Ուժի կիրառման սպառնալիքները և զինված սադրանքները նույնչափ անհարիր են 21-րդ դարի Եվրոպայի համար, որքան ազգատյաց հայտարարությունները, անհանդուրժողականությունը, պատմության վերախմբագրման փորձերը: Մենք ողջունում ենք Եվրոպական միության պատրաստակամությունը վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնելու և տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու հարցում»,-ասաց նա: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար․ Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա Նա քննադատել է ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամեդլիի ձերբակալությունը Բաքվում ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման պայմանավորվածությունը «Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը»,–գրել է նա Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը, որը հետ էր կանչվել խորհրդակցությունների համար, վերադարձել է Բաքու Նա շարունակում է իր դիվանագիտական գործունեությունը Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով Մարտ ամսին նույնպես վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել էր 0.25 տոկոսով |