Դավիթ Շահնազարյանն այլևս ՀԱԿ-ի անդամ չէ

Դավիթ Շահնազարյանն այլևս ՀԱԿ-ի անդամ չէ

PanARMENIAN.Net - Դավիթ Շահնազարյանը դուրս է եկել Հայ ազգային կոնգրեսից: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Շահնազարյանը:

Նա նշել է, որ ՀԱԿ կենտրոնական գրասենյակից դուրս է եկել ընտրություններից առաջ՝ մարտ ամսին, և, ընդհանրապես, իր քաղաքական գործունեությունը դադարեցրել է ՀԱԿ-ում:

Շահնազարյանը չի մանրամասնել ՀԱԿ-ից դուրս գալու դրդապատճառները, սակայն նշել է, որ ընտրությունների արդյունքում Հայաստանում ամբողջովին փոխվել է քաղաքական համակարգի պատկերը. «Եթե մինչև ընտրությունները Հայաստանում կար երկբևեռանի քաղաքական համակարգ, որը մի կողմից իշխանությունն էր, մյուս կողմից՝ ՀԱԿ-ը, ապա այսօր այդտեղ տեղի է ունեցել ընդդիմության բևեռի փոփոխություն, և այդ տեղն արդեն զբաղեցնում է «Բարգավաճ Հայաստանը», որը ինքն իրեն համարում է այլընտրանքային և բոլոր հիմքերն ունի իրեն այլընտրանքային անվանելու, իսկ երկրորդ ընդդիմության բուրգում եղած քաղաքական ուժը՝ «Բարգավաճ Հայաստանը», ունի լեգիտիմության նույն աստիճանը, ինչ իշխանությունը կամ գուցե ավելի ցածր, որովհետև շատ ավելի համակարգված էր ընտրակաշառքներ բաժանում, քան իշխանությունը ներկայացնող Հանրապետական կուսակցությունը»:

Ուստի, Շահնազարյանը եզրակացնում է, որ այսօր քաղաքական դաշտում կա ոչ լեգիտիմ ընդդիմություն:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---