ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՔՎԵՐԱԿԵԼ Ի ՕԳՈՒՏ ՋՈՆ ՔԵՐՐԻԻ

PanARMENIAN.Net - Հայ Հեղափոխական Դաշնակցություն, Ռամկավար-ազատական եւ Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունները դիմել են ԱՄՆ հայ համայնքին` կոչ անելով առաջիկա նախագահական ընտրություններում իրենց ձայնը տալ Ջոն Քերրիի օգտին: Նոյեմբերի 2-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունների երկու գլխավոր թեկնածուները` նախագահ Ջորջ Բուշը եւ սենատոր Ջոն Քերրին վարում են անզիջում ընտրարշավ: Դիտորդների կարծքով` մինչ այժմ 2 թեկնածուների ցուցանիշները շատ մոտ են, հետեւաբար նշանակություն կարող Է ունենալ յուրաքանչյուր ձայն: «Մենք կոչ ենք անում քվեարկել սենատոր Ջոն Քերրիի օգտին, քանի որ նա աջակցություն է ցուցաբերում հայ համայնքին: Որպես սենատոր, Քերրին հաստատակամ է Հայերի ցեղասպանությունը ճանաչելու գործում»,- ասված Է դիմումում: Նշենք, որ ԱՄՆ մահմեդականները եւս աջակցում են Ջ.Քերրիին` սեպտեմբերի 11-ի ողբերգական իրադարձությունից հետո նրա որդեգրած «հակամահմեդական» դիրքորոշման պատճառով:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---