Միքայել Վաթինյանի «Ժաննան և ձայները» ֆիլմի հայաստանյան պրեմիերան կկայանա վաղը

Միքայել Վաթինյանի «Ժաննան և ձայները» ֆիլմի հայաստանյան պրեմիերան կկայանա վաղը

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի ընթացքում կայանալու է Միքայել Վաթինյանի «Ժաննան և ձայները» ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց ֆիլմի պրոդյուսեր Արմինե Անդան: Նրա խոսքով Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է կորեական Պուսանի կինոփառատոնում: Անդան ասաց, որ շատ հուզված է, և հրավիրում է բոլորին դիտելու ֆիլմը: Ֆիլմի պրեմիերան կայանալու է հուլիսի 10-ին, «Մոսկվա» կինոթատրոնում:

«Ժաննան և ձայները» ֆիլմը 2007 թվականի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Ռեժիսորներ առանց սահմանների» կինոֆորումի մասնակիցներից է և արտադրվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի, «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնի հիմնադրամի աջակցությամբ: Այն մասնակցել է Պուսանի միջազգային կինոփառատոնին:

Ֆիլմը պատմում է Հայաստանով ճանապարհորդող Ժաննա անունով մի կնոջ մասին: Նրան առաջ են մղում անմարմին ձայները` տանելով դեպի իր համար անիմանալի նպատակը: Ժաննան մենակ է բնապատկերում, գրոտեսկային անտառներում, դատարկ գործարաններում ու քամուց բզկտված դաշտերում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---