Մեկնարկել է «Սփյուռք» ամառային դպրոցը10 հուլիսի 2012 - 16:00 AMT PanARMENIAN.Net - ԵՊՀ-ում այսօր տեղի է ունեցել «Սփյուռք» ամառային դպրոցի լրագրողների վերապատրաստման և երիտասարդ առաջնորդների պատրաստման դասընթացների մեկնարկման արարողությունը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից` միջոցառմանը ներկա էին ԵՊՀ դասախոսներ և ուսանողներ, «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներ: ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ Ա.Մխիթարյանը, ողջունելով ներկաներին և ներկայացնելով «Սփյուռք» ամառային դպրոցի ծրագիրը, նշել է. «21-րդ դարում աշխարհասփյուռ հայությունը կանգնած է նոր մարտահրավերների առաջ, համայնքները վերակազմավորման նոր գործընթաց են սկսել և դա կարող է անել այն հայը, ով տիրապետում է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներին, կարող է համախմբել և առաջնորդել համայնքը: Այս պատճառով է, որ արդեն երկրորդ տարին ՀՀ սփյուռքի նախարարությունը կազմակերպել է այս դասընթացները»: Ներկաների առջև ելույթ են ունեցել ԵՊՀ-ի երգչախումբը և մշակութային կենտրոնի պարային համույթը: Միջոցառման ավարտին «Սփյուռք» ամառային դպրոցի լրագրողների վերապատրաստման դասընթացի մասնակիցները ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտներին հանձնել են վերջիներիս ավարտական դիպլոմները: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |