Նաիրա Զոհրաբյան. Ես չեմ կարող ստիպել ԲՀԿ անդամներին ստորագրել արտահերթ նիստ գումարելու մասին դիմումը

Նաիրա Զոհրաբյան. Ես չեմ կարող ստիպել ԲՀԿ անդամներին ստորագրել արտահերթ նիստ գումարելու մասին դիմումը

PanARMENIAN.Net - ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մեկնաբանել է ՀԱԿ նախաձեռնությունն արտահերթ նիստ գումարելու և Վահե Ավետյանի սպանության հանգամանքներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին: «Ես քննարկման ժամանակ ասացի, որ աննպատակահարմար է այս փուլում և տեխնիկապես անհնար է 44 ստորագրություն հավաքել»,-ասել է նա լրագրողներին խորհրդարանում:

Ինչ վերաբերում է որոշ ընդդիմադիրների այն հայտարարությանը, թե արձակուրդների շրջանը չի արդարացնում, որ ստորագրությունները չեն հավաքվում, նա զգացմունքայնորեն ասել է, թե «թող մեզ դասեր չտան»: Ըստ նրա, ԲՀԿ այն պատգամավորները, որոնք այժմ քաղաքում են և նպատակահարմար են գտնում ստորագրել դիմումը, կստորագրեն այն:

«Ես չեմ կարող ստիպել նրանց ստորագրել»,-ասել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---