Թրեմսա գյուղում սպանվածները գրեթե բոլորն էլ գրոհայիններ են, հայտարարում է սիրիական ընդդիմությունը

Թրեմսա գյուղում սպանվածները գրեթե բոլորն էլ գրոհայիններ են, հայտարարում է սիրիական ընդդիմությունը

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր «Սիրիաի ազատ բանակը» խոստովանել է, որ Համա նահանգի Թրեմսա գյուղում գրեթե բոլոր սպանվածները հակակառավարակն զինված խմբավորումների անդամներ են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղելով «Ֆրանս Պրես» գործակալությանը:

«Համաձայն նախնական տվյալների, հրաձգության արդյունքում զոհված քաղաքացիական անձանց թիվը չի գերազանցում 7-ը: Մյուսները` ՍԱԲ անդամներ են»,- »,-«Ֆրանս Պրեսի» հետ զրույցի ընթացքում հայտարարել է «Սիրիայի ազատ բանակի» զինվորը, ով ներկայացել է որպես Ջաֆար:

Ըստ ՄԱԿ-ի տվյալների վերջին 15 ամիսների արդյունքում կառավարական և ընդդիմադիր զորքերի բախումների արդյունքում, Սիրիայում զոհվել է ավելի քան 12 հազար մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---