Հայաստանն ու Իրանը կարագացնեն երկաթգծի կառուցման նախապատրաստական քայլերը

Հայաստանն ու Իրանը կարագացնեն երկաթգծի կառուցման նախապատրաստական քայլերը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հուլիսի 20-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը կարևորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը` նշելով, որ համատեղ բազմաթիվ ծրագրեր կան իրագործելու:

Գագիկ Բեգլարյանն ընդգծել է Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագրի իրականացմանն ուղղված նախապատրաստական քայլերի արագացման կարևորությունը` տեղեկացնելով, որ ներդրողների հետ բանակցություններ են վարվւմ նախագծային աշխատանքների վերաբերյալ պայմանագիր կնքելու համար:

Նշելով, որ իրենք նույնպես հետամուտ են Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանն ուղղված աշխատանքներին, դեսպան Մոհամմադ Ռեիսին իր հերթին կարևորել է նախագծի իրագործումը ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի համար, որը , ըստ նրա, կնպաստի երկու երկրների ոչ միայն զբոսաշրջության, այլև առևտրի զարգացմանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---