ԱԳՆ-ն հավաստիացնում է, որ ամեն ինչ արվում է սիրիահայերի անվտանգությունն ապահովելու համար![]() 20 հուլիսի 2012 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ղեկավարությունը ոչ միայն ուշադրությամբ հետևում է Սիրիայում իրադարձությունների զարգացմանը, այլ նաև համապատասխան քայլեր է ձեռնարկել և ձեռնարկում տարբեր մակարդակներով և ուղղություններով: Նման հայտարարություն է արել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը՝ մեկնաբանելով իրավիճակի սիրումը Սիրիայում և սիրիահայերին սպառնացող վտանգները: Նա նշել է, որ գործադրվող ջանքերն առաջին հերթին ուղղված են սիրիահայության անվտանգության, հայ համայնքի բնականոն կենսագործունեության ապահովմանը, պատմամշակութային ժառանգության պահպանմանը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: «Սա այն դեպքերից է, երբ այդ ջանքերի հրապարակային բարձրաձայնումը կարող է նպաստավոր ազդեցություն չունենալ դրանց արդյունավետության վրա, ուստի ես ձեռնպահ կմնամ դրանք մանրամասնելուց: Կարող եմ հավելել, որ միջազգային շփումների ժամանակ այս հարցերը գտնվում են երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում: Համայնքային կառույցների հետ մշտական կապ է պահպանվում Հայաստանից պարբերաբար այցելող հատուկ բանագնացների, Դամասկոսում ՀՀ դեսպանության և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության միջոցով: Ակնհայտ է, որ Սիրիայում իրավիճակը բավականին բարդ է: Առանց անզգույշ, հուզական հայտարարությունների և շահարկումներին տեղիք տալու, հետևելով զարգացումներին, անհրաժեշտության դեպքում, հնարավորության սահմաններում, կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր»,-ասել է Սերգեյ Մանասարյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |