«Շտապ օգնության» կանչերի թիվն այս տարի կտրուկ աճել է

«Շտապ օգնության» կանչերի թիվն այս տարի կտրուկ աճել է

PanARMENIAN.Net - Նախորդ տարվա առաջին 6-ամսյակի համեմատ այս տարվա առաջին 6 ամիսներին «շտապ օգնության» կանչերի թիվը կտրուկ աճել է` 12.752 կանչով ավելի:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը`նշելով. «Եթե 2011-ի առաջին վեցամսյակում գրանցվել է 85.132 կանչ, ապա այս տարի `2012-ի հունվարից հունիս ամիսներին գրանցվել է 97.884 կանչ»:

Ստեփանյանը նշեց, որ, ինչպես միշտ, կանչերի քանակով առաջին տեղում սրտանոթային հիվանդությունների հետ կապված խնդիրերն են. «Այս ընթացքում եղել է մեկ արևահարման-ուշագնացության դեպք փողոցում, իսկ մնացած դեպքերը առանձնապես կապ չեն ունեցել շոգերի հետ»:

«Շտապ բուժօգնության» տնօրենը կանչերի կտրուկ աճը անցյալ տարվա համեմատ կապում է «շտապ օգնության» ծառայության նոր մեքենաներով և սարքավորումներով համալրման հետ. «Շատերը, տեսնելով որ սպասարկումը լավ է և կարող են պոլիկլինիկա գնալու փոխարեն տանը ստանալ համապատասխան ծառայություններ, շտապ օգնություն են կանչում»:

Բանախոսն ասաց նաև, որ լինում են պիկ ժամեր` հիմնականում գիշերային, երեկոյան ժամերին, երբ շտապ օգնության մեքենաները ուշացումով են հասնում տեղ. «Դա կապված է այն բանի հետ, որ հաճախ շտապ օգնության համար սահմանված 20 րոպեն, որից ավելի չպետք է մնա հիվանդի բնակարանում, չարաշահվում է, ունենում են նաև շատ հաճախ կրկնակի անհիմն կանչեր»:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---