Սևանա լճի ափին մեկշաբաթյա հանգիստն այս տարի կարժենա 400, Ջերմուկում`510 դոլար

Սևանա լճի ափին մեկշաբաթյա հանգիստն այս տարի կարժենա 400, Ջերմուկում`510 դոլար

PanARMENIAN.Net - Այս տարվա ամռան ամիսներին մեկշաբաթյա հանգիստը Սևանա լճի ափին կկազմի 400, իսկ Ջերմուկում 510 ամերիկյան դոլար: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Տաթև» տուրիստական ընկերության տնօրեն Առլեն Դավուդյանը :

Նրա խոսքով, Հայաստանի տարբեր հանգստավայրերում սենյակների վարձակալությունը սկսում է 6-7000 դրամից, իսկ բավարար պայմաններով սենյակները` 15.000 դրամից:

Ինչ վերաբերում է արտագնա տուրիզմին, ապա, գործակալության տնօրենի խոսքով, 100.000 դրամով, ավիատոմսը չհաշված, կարելի է 5 օր հանգստանալ Անթալիայում, կամ ավելի երկար` Վրաստանի կուրորտներում:

Ասուլիսի մյուս բանախոս, Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը նշեց, որ Հայաստանի բնակիչների 70 տոկոսը հանգստի չի մեկնում, իսկ 2-3 տոկոսը մեկնում են արտագնա հանգստի: Վիճակագրական տվյալները կազմվել են ըստ ասոցիացիայի հարցումների: Այդ թվերը, ըստ նախագահի, խոսում են այն մասին, որ ՀՀ քաղաքացիների միջին կամ նվազագույն աշխատավարձը չի բավարարում, որպեսզի նրանք կարողանան տարվա մեջ գոնե մեկ անգամ հանգստանալ:

Երկու բանախոսները գտնում են, որ ներքին տուրիզմի գնային քաղաքականությունն արդարացված չէ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---