Ուկրաինայի հայ համայնքների 50 պատանի ներկայացուցիչներ իրենց հանգիստը կանցկացնեն Սակիում

Ուկրաինայի հայ համայնքների 50 պատանի ներկայացուցիչներ իրենց հանգիստը կանցկացնեն Սակիում

PanARMENIAN.Net - Սակի ղրիմյան քաղաքում մեկնարկել է Ուկրաինայի Հայերի միության ամառային ճամբարը: Այս տարի իրենց հանգիստն այնտեղ կանցկացնեն ողջ Ուկրաինայի հայ համայնքների 50 պատանի ներկայացուցիչներ:

Էքսկուրսիաները, դասախոսությունները, մրցույթները, զանազան զվարճալի միջոցառումների և տեսարժան վայրերի այցելությունները երաշխավորում են դրական լիցքերը, երեխաներն անպայման վառ հիշողություններ կպահեն այդ ճամբարի մասին, գրում է Analitika.at.ua-ը:

Ինչպես հայտնել է Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, «ապագա սերնդի խնամքը մեր սուրբ պարտքն է: Մենք` մեծերս, պարտավոր ենք երեխաներին փոխանցել լավագույնը, ինչ սովորել ենք ինքներս, սերմանել մարդկայնություն, աշխատասիրություն, հարգանք ավագ սերնդի հանդեպ և սեր Հայրենիքի հանդեպ»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---