ԵՄ-Ն ՇԱՀԱՐՌՎԱԾ Է ԿԱՐՍ-ԱԽԱԼՔԱԼԱՔ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - ոյություն ունեցող, բայց չգործող Կարս-յումրի երկաթուղին շրջանցող Կարս-Ախալքալաք երկաթուղային ճյուղի կառուցման մասին գաղափարը այս ամռանը հնչեցվել է Վրաստանի եւ Թուրքիայի ղեկավարության կողմից: Սակայն մինչ այժմ հասկանալի չէ, թե որքանով են միանգամից երկու զգայուն կետերում` հայ-թուրքական սահմանի բացման եւ Ջավախքի հարցում Հայաստանի շահերը շոշափող այդ պլանները իրական: «Մենք մանրամասն քննարկել են այդ նախագիծը, սակայն ԵՄ ֆինանսական միջոցներից բացի, մենք պետք է գտնենք ֆինանսավորման նաեւ այլ աղբյուրներ», հայտարարել է Ֆ.Լապուրենը: Այդպիսով, կարելի է ենթադրել, որ այդ նախագծի իրականացմանը կարելի է դեռ երկար սպասել եւ ըստ ամենայնի ԵՄ-ն դեռեւս զգուշավոր է այդ հարցում:

Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը կարծիք է հայտնել, որ այդ նախագիծը կարող է չափազանց կարեւոր դեր խաղալ տարածաշրջանի զարգացման հարցում: Նրա խոսքերով, նրանք արդեն դիմել են համապատասխան եվրոպական կառույցներին, տվյալ նախագիծը ֆինանսավորելու խնդրանքով:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---