Վարդան Օսկանյանի փաստաբանի բողոքը մերժվել է

Վարդան Օսկանյանի փաստաբանի բողոքը մերժվել է

PanARMENIAN.Net - Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր դռնփակ նիստի ընթացքում քննվել է Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի բողոքը, որով պահանջվում էր վերացնել ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի կողմից 25.05.2012թ. քրեական գործ հարուցելու մասին որոշումը:

Ինչպես հողորդում է Սիվիլիթաս հիմնադրամը, դռնփակ նիստից հետո տեղի ունեցած դատական բաց նիստի ժամանակ դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարել է, որ մերժում է բավարարել ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու մասին որոշման դեմ Տիգրան Աթանեսյանի ներկայացրած բողոքը:

Այս կապացությամբ Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարեց. «Վարդան Օսկանյանի այն պնդումը, որ սա քաղաքական հետապնդում է, դատարանը իր կայացրած որոշմամբ ուղղակի հաստատեց: Դատական նիստի ընթացքում քննիչն ու դատախազը չկարողացան ներկայացնել որեւ լուրջ փաստարկ, որը կհիմնավորեր քրեական գործ հարուցելու որոշումը»:

Իր հերթին Վարդան Օսկանյանը կարծում է, որ եթե հարուցված քրեական գործը հիմքեր ունի, ապա արդեն իսկ պետք է լուրջ փաստարկներ ներկայացվեր. «Դատարանի այսօրվա վճիռը կրկին ամրագրում է իմ համոզմունքը, որ հնարավոր չէ այլ եզրակացության հանգել, քան որ այս ամենը քաղաքական դրդապատճառներ ունի: Արդեն երկրորդ ամիսն է, ինչ գործ է հարուցվել բավական ծանր հոդվածով, բայց առայսօր այդ կապակցությամբ որևէ իրավական հիմնավորում առնվազն ինձ հայտնի չէ»,- ասել է Վարդան Օսկանյանը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---