Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Գալյա Նովենցի ընտանիքին

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Գալյա Նովենցի ընտանիքին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղազանչյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գալյա Նովենցի մահվան կապակցությամբ: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից, հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խոր ցավով տեղեկացա մեր ժամանակների մեծ դերասանուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գալյա

Նովենցի մահվան մասին: Ցավալիորեն, սա այն բացառիկ դեպքերից է, երբ կարելի է ասել՝ հայ կինոարվեստն անդառնալի կորուստ կրեց: Գալյա Նովենցի ստեղծած տպավորիչ և հուզական կերպարները, նրա խաղացած մեծ ու փոքր դերերը նշանակալի ներդրում են կինոյի պատմության մեջ:

Այս հիրավի ծանր պահին միակ մխիթարությունը արվեստի մնայուն լինելու փաստն է, որը հնարավորություն կտա մեզ և ապագա սերունդներին մշտապես առնչվել այն մեծ ու անկրկնելի երևույթին, որը կրում է Գալյա Նովենց անունը»:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---