Մոսկվայում կնշվի դերասան և պոետ Վլադիմիր Վիսոցկու հիշատակի օրը

Մոսկվայում կնշվի դերասան և պոետ Վլադիմիր Վիսոցկու հիշատակի օրը

PanARMENIAN.Net - Այսօր Մոսկվայում կնշվի 32 տարի առաջ կյանքից հեռացած դերասան և պոետ Վլադիմիր Վիսոցկու հիշատակի օրը:

«Որոշում է կայացվել այս տարի համեստորեն նշել Հիշատակի այս օրը»,-ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին պատմել է Տագանկայում Վիսոցկու Պետական մշակութային կենտրոն-թանգարան փոխտնօրեն Գալինա Ուրվաչյովան:

Հուլիսի 24-ին Տագանկայում Վիսոցկու Պետական մշակութային կենտրոն-թանգարանում բացվել է վերջինիս նվիրված ցուցահանդես: Ցուցանմուշների թվում են հազվադեպ փաստաթղթեր, բանաստեղծությունների ինքնագրեր և կադրեր ֆիլմերից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---