Ռուսաստանը պատրաստ է Սիրիայում միջազգային դիտորդների հավաքակազմը համալրել 30 զինվորականներով

Ռուսաստանը պատրաստ է Սիրիայում միջազգային դիտորդների հավաքակազմը համալրել 30 զինվորականներով

PanARMENIAN.Net - Ռուսաստանը պատրաստ է 30 զինծառայող ուղարկել Սիրիա, որոնք կմտնեն ՄԱԿ-ի միջազգային դիտորդների առաքելության կազմի մեջ: Այդ մասին հաղորդել է ՄԱԿ ԱԽ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:

Համապատասխան կարգադրությունը ստորագրվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

300 հոգուց բաղկացած առաքելությունը Սիրիայում տեղակայվել էր այս տարվա մայիսին երեք ամսով, իսկ անցյալ շաբաթ դրա ներկայության ժամկետը երկարացվեց 30 օրով:

Միևնույն ժամանակ չորեքշաբթի օրը հայտնի է դարձել, որ դիտորդների կեսն արդեն լքել է երկիրը` համաձայն դիտորդների թվի կրճատման մասին ընդունված որոշման:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---