«Ժողովուրդ». Անահիտ Բախշյանը օգոստոսից կլինի կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենը26 հուլիսի 2012 - 09:51 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդ»-ը գրում է, որ ԱԺ նախկին պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը օգոստոսի 6-ից կաշխատի ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտում որպես փոխտնօրեն: Տիկին Բախշյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, որից մի հատված թերթը ներկայացնում է ստորև, վստահեցրել է, որ ինքը շարունակելու է իր օբյեկտիվ կեցվածքը` քննադատելով բոլոր արատավոր երեւույթները, և պաշտոնն այդտեղ կապ չունի: -Տիկին Բախշյան, ինչպե՞ս համաձայնեցիք ընդունել այդ պաշտոնը, այն դեպքում, երբ տակավին վերջերս Աժ ընդդիմադիր պատգամավորներից մեկն էիք, և այժմ էլ` ընդդիմադիր համարվող քաղաքական ուժի անդամ: -Տարօրինակ է, որ նման հարց եք ինձ տալիս: Ես գնում եմ նախ իմ ցանկությամբ և շատ ուրախ եմ, որ այդ պաշտոնն են առաջարկել, ես համոզված եմ, որ ամեն մի պաշտոն գեղեցիկ է իր պաշտոնավարողով, դա վերաբերվում է նախագահից մինչև չգիտեմ ով: Ինձ այդ պաշտոնն առաջարկվել էր հունիսի սկզբին պարոն Աշոտյանի կողմից, ես ասել էի, որ կմտածեմ: Ես մտածեցի, ուսումնասիրեցի, չնայած որպես կրթության ոլորտի մարդ` գիտեի, թե ինչ պետք է անեմ: Բայց, այնուամենայնիվ այսպես ասած` «մուշտարու» աչքով ուսումնասիրեցի այդ գործունեությունը, խնդիրները, որոնք առկա են կրթության ոլորտում, որոնք ես թե՛ տնօրեն եղած ժամանակս, թե´ անցած 5 տարիներին որպես պատգամավոր շոշափել և փորձել էի այդ ամենի լուծումը գտնել: Ես կարծում եմ, որ իմ լիազորությունների շրջանակում կարող եմ և´ տեղում ուսումնասիրել, և´ լուծումներ առաջարկել իմ գործընկերներին: Իներցիան շատ է, պետք է այդ իներտ վիճակից դուրս գալ: -Կուսակցության հետ քննարկե՞լ եք Ձեր որոշումը, «Ժառանգություն»-ում կո՞ղմ էին, որ Դուք այդ պաշտոնը ստանձնեք: -Դա իմ որոշումն էր, և ես բոլորովին այդ պարտավորությունը չունեմ, որ քննարկեմ, դա քաղաքական պաշտոն չէ, իմ մասնագիտական ոլորտին վերաբերող առաջարկ է, որը ես ընդունեցի: Բայց այդքանից հետո ես նախապես մեր «Ժառանգության» գործընկերների և մասնավորապես Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, այո', խոսել և ասել էի, որ սիրով կընդունեմ, եթե նման առաջարկներ լինեն: Դա դեռ նոր-նոր այն ժամանակներն էին, երբ ես արդեն Աժ պատգամավոր չէի: Ես ասել էի, որ պետք է աշխատեմ կրթության ոլորտում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |